ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«Էս ՀՀԿ-ում մի հատ ժլատ մարդ չկա»

«Էս ՀՀԿ-ում մի հատ ժլատ մարդ չկա»
01.02.2013 | 00:20

ՀՀԿ գրասենյակում, դեռ Անդրանիկ Մարգարյանի ժամանակներից, աշխուժությունն սկսվում է օրվա երկրորդ կեսին, իրականում` երեկոյան: Մինչ այդ` միակ «կենդանի շունչը» ոչ անհայտ ՀՀԿ-ի (թե՞ ՀՀՇ-ի) Գևորիկն է, որն արթուն ժամապահի նման առավոտից մինչ ուշ հսկում-ընդունում-ճամփում է բոլորին: Նա առավելաբար աչալուրջ է ընտրությունների ժամանակահատվածում, երբ բոլոր մարզպետները, գյուղապետերը, գործարարները, բարձրաստիճան պաշտոնյաներն ակտիվ ելումուտ են անում ՀՀԿ շտաբ: Փորձեցինք նրանից ճշտել` ինչպես է «ընթանում» քարոզարշավը, ինչ «խնդիրներ» կան. «Ամեն ինչ գնում է իրա հունով, նորմալ, տեսնում ես` ըստեղ ինչքան մեքենա կա հիմա. պիտի Սերժ Ազատիչը կրի, որ բոլորը զարմանան, ով իր դեմը դրել ա, ինքն էլ զարմանա, ով չի դրել, ինքն էլ. ես շատ գոհ եմ ՀՀԿ-ից, նրա գաղափարախոսությունից. այսօրվա պահին հանրապետության առաջին նախագահը լքեց մեզ, նա հուսաթափ արեց հանրապետության բոլոր մարդկանց»: Ապա ավելացրեց. «Էս ՀՀԿ-ում մի հատ ժլատ մարդ չկա»: ՀՀՇ-ում ո՞վ էր ժլատը` հարցրինք: «Դավիթ Շահնազարյանը»: «Է՜, եղա՞վ, Գևոր, իր պաշտոնը բա ներո՞ւմ էր, որ քեզ փող տար, հիմա Գորիկ Գուրգենիչը տալի՞ս է»։ «Չէ՜, ոնց կըլնի, Գորիկ Գուրգենիչը մեծատառով մարդ է, ոնց կարելի է, որ ինքն ինձ փող տա»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4465

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ